Արամ Ա-ն ու Լիբանանում Հայաստանի դեսպանը ննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ, դեսպանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Լիբանանում տիրող ներկա իրավիճակին։ Արամ Առաջինը այդ թեմաների շուրջ ներկայացրել է իր պատկերացումները։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան