ԱՄՆ-ում հատուկ դատախազը խնդրել է դատարանին կասեցնել Թրամփի գործը
Հատուկ դատախազ Ջեք Սմիթը խնդրել է դաշնային դատավորին դադարեցնել ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի քրեական գործը՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիում գրոհի գործով, որպեսզի նրա գրասենյակը կարողանա գնահատել, թե ինչպես առաջ շարժվել, երբ Թրամփը վերադառնա նախագահի պաշտոնին: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հատուկ դատախազն արդեն ակտիվ քննարկումների մեջ է Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե ինչպես վարվել գործի հետ:
Դատախազն իր արարք բացատրում է, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքով մեղադրյալը կստանձնի նախագահի պաշտոնը, ուստի կառավարությանը «ժամանակ է պետք՝ գնահատելու այս աննախադեպ հանգամանքը և որոշելու համապատասխան ընթացքը ապագայի համար՝ արդարադատության նախարարության քաղաքականությանը համապատասխան»:
Կառավարությունը մինչև դեկտեմբերի 2-ը գործի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն կազմելու կամ դատարան ներկայացնելու ժամանակ ունի։
NBC-ն ենթադրում է, որ սա քայլ կլինի Թրամփի նկատմամբ որպես Միացյալ Նահանգների նախագահի հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։
Կապիտոլիումի բլրում գտնվող Կոնգրեսի շենքը հարձակման է ենթարկվել 2021 թ. հունվարի 6-ին։ Պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոնի կենտրոնում՝ պնդելով, որ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, և ընտրված նախագահ Ջո Բայդենը չի կարող ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։ Անկարգությունների հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից
- Թրամփի դեմ հարուցված մեղադրանքը տարաձայնություններ է առաջացրել որոշ հանրապետականների միջև
- Դատախազը Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաորակել է որպես քրեական. Yahoo
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան