Արա Խզմալյանը Վարդան Մկրտչյանի հետ լավ հարաբերություններ ունի, մեզ տարածքից զրկել է, որ հանձնի նրան. «Գոյ»-ի դերասան
«Ավելի քան վստահ ենք, որ «Գոյ» թատրոնի հետ կապվածը զարգացումերը եղել են Արա Խզմալյանի փայլուն միտքը, քանի որ այդ ժամանակ նա աշխատում էր ԿԳՄՍ նախարարությունում»,-«Գոյ» թատրոնի դիմաց հրավիրած ասուլիսում հայտարարեց նստացույց մասնակից դերասանը։
Նրա խոսքով, թատրոնի վերաբերյալ նախագիծը կազմվել, ապա նաև կառավարության կողմից հաստատվել է Խզմալյան-Վարդան Մկրտչյան համագործակցության առումով, իսկ արդյունավետության բարձրացման վերաբերյալ հիմնավորումն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ աուդիտ իրականցնող կազմակերպությունը որևէ խախտում, մտահոգիչ բան չի գտել։
«Միտումները շատ անձնական են։ Խզմալյանը, լավ հարաբերություններ ունենալով Վարդան Մկրտչյանի հետ, որը մինչ օրս Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենն է, փորձել է իր ընկերոջն աջակցել, մեզ զրկել տարածքից ու այն հանձնել Վ. Մկրտչյանին։ Գոյ թատրոնի տարածքն օգտագործում են որպես ստուդիա»,-ասաց դերասանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին