Հայ սամբիստ Արման Ավանեսյանը Աստանայում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
98 կգ քաշային կարգում հանդես եկող հայ սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Աստանայում ընթացող մարտական սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավանեսյանը մրցաշարի ընթացքում հաղթել է Տաջիկստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակչում պարտվել է ռուսաստանցի մրցակցին՝ Դմիտրի Էլիսեևին։
Հիշեցնենք, որ Աստանայում ընթանում է սամբոյի տարվա գլխավոր մարզական իրադարձությունը՝ աշխարհի առաջնությունը։ 85 երկրների ուժեղագույն 150 մարզիկներ պայքարում են մեդալների համար։ Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ մեդալներ կշնորհվեն «կանանց մարտական սամբո» և «սամբո կույրերի համար» անվանակարգերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան