Բագրատ Սրբազան. Հայաստանի իշխանություն կոչվածից ծպտուն դուրս չի եկել
«Նոյեմբերի 9-ը մեզ համար ամոթի ու նվաստացման օր է»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ մեզ անընդհատ փորձում են հեռացնել մեր հերոսներից, հայրենիքից, ապրում են սպառողական կյանքով՝ մոռանալով ամեն ինչի՝ նահատակների, նպատակների մասին։
«Երեկ մենք ականատես եղենք թշնամական պետությանհոխորտանքներին։ Մեկ օր է անցել, Հայաստանի իշխանություն կոչվածից ծպտուն դուրս չի եկել։ Ո՞ւր են Հայաստանի իշխանություն կոչվածները, որևէ ծպտուն արձակե՞լ են»,-նշեց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին