Թբիլիսիում բողոքի ակցիաներ են
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են բողոքի ակցիաններն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժերը համարում են, որ ընտրությունները կեղծվել են, եղել են մեծ թվով խ՛ախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա։
Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները նախ հավաքվել են Թբիլիսիի տարբեր վայրերում, ապա երթով քայլել դեպի մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներ։ Վերջին կանգառը Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմացն է։
Ընդդիմությունը հայտարարել է, որ անցնում է ամենօրյա ակցիաների, որոնք կկազմակերպվեն Թբիլիսիի տարբեր մասերում։ Ընդդիմությունը պահանջում է նշանակել նոր ընտրություններ։
«Մենք չենք պատրաստվում լեգիտիմություն ստեղծել այս կեղծված ընտրությունների համար, այդ թվում՝ խորհրդարանի համար, որի լեգիտիմությունը ճանաչված չէ ո՛չ երկրի ներսում, ո՛չ Արևմուտքում. «Վրացական երազանքը» կանգնում է հայելու առաջ և համոզում իրեն, որ ամեն ինչ լավ է, երբ ամեն ինչ շատ վատ է»,-իր ելույթում ասել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Թեոն Ակուբարդիան։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
- Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
- Մի բան ակնհայտ է՝ Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան. Աբրահամյան
- Վրաստանում կողմերը վա բանկ են գնացել. Դեռ զարգացումներ կլինեն. Ջոնի Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան