Մշակույթ 17:27 09/11/2024 Աշխարհում

69 տարեկանում մահացել է Candyman-ի դերասան Թոնի Թոդը

69 տարեկան հասակում մահացել է դերասան Թոնի Թոդը, ով առավել հայտնի է Candyman սարսափ ֆիլմում  նկարահանվելուց հետո։  Ամերիկացի դերասանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը չորեքշաբթի գիշերը, ըստ BBC-ի։

Նա նկարահանվել է սարսափ սերիալի գլխավոր հերոսի՝ ուրվական Քենդիմենի դերում, որի ձեռքին կեռիկն է։ Թոդն առաջին անգամ նկարհանվել է ֆիլմում 1992 թվականին, ապա նաև 1995-ին և 1999-ին,  2021-ին։

Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Թոդը նաև նկարահանվել է հարյուրավոր ֆիլմերում,  հեռուստատեսային դրամաներում, այդ թվում «Տրանսֆորմերներ» և «Վերջնական նպատակակետ» ֆիլմերում:

Քենդիմենում Թոդի տիտղոսավոր կերպարը նկարիչ Դանիել Ռոբիթայլի ուրվականն է՝ սևամորթ տղամարդու, ով 19-րդ դարում սպանվել է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}