«Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանը թեժ է լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ խորհրդարանում թեժ է լինելու: Նոյեմբերի 12-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը։ Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները կրկին կգնան խորհրդարան՝ մասնակցելու 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը:
Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։
Արդեն հաջորդ շաբաթ բյուջեի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ևս լինելու են խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու համար։
Բացի դրանից` նաև ընդդիմությունն է գերիների վերադարձի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան