Խոշոր ավտովթար Երևանում․ խճաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթարն է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհի Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս ճանապարհին՝ Շերամի փողոցում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։00-ի սահմաններում «Howo» մակնիշի խճաքարով բարձված բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով քաղաքացու սեփականություն հանդիսացող տարածքում։
Վթար հետևանքով 1 հոգի, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ուղևորն է եղել, տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տարածքը սահմանազատել են պարեկները։ Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ականատեսներից մի քանիսը նշում էին, որ հավանաբար ավտոմեքենան տեխնիկական խնդիր է ունեցել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա կբախվեր մի քանի ավտոմեքենաների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան