Կրթություն, գիտություն 13:29 09/11/2024 Հայաստան

Մեկնարկել է 2024 թ. ուսուցիների կամավոր ատեստավորումը

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց: Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց:

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ:

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}