Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը դեռ լուծված չէ
Սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։ Դեռ հունիսին Sputnik Արմենիան գրել էր, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիության հետ կապված խնդիրներ կունենան։ Հիմնական ճանապարհն անցնում էր նախկին Խերիմլի գյուղով, որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։
Այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ հարցին կարելի է անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո։
Ավելի ուշ Sputnik Արմենիան նոր հարցում է ուղարկել ՏԿԵՆ` հետաքրքրվելով, թե արդյոք խնդիրը լուծվել է։
«Այս պահին լուծում չկա»,-հայտնել են նախարարությունից:
Տեղի բնակիչներն ու հողատարածքների սեփականատերերն ասել են, որ բերրի հողերը, որտեղ նախկինում ցորեն էին ցանում, հիմա անմշակ են մնում: Այնտեղ կարելի է հասնել մեկ այլ, համեմատաբար դժվարանցանելի ճանապարհով (ամենագնացներով)։
Գյուղացիները չեն շտապում այդ հողերը մշակել անվտանգության խնդիրների պատճառով։ Մի կողմից նրանք մտավախություն ունեն, որ նոր սահմանին հայտնված հատվածները կարող են ականապատվել։ Մյուս կողմից` սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները շատ մոտ են դիրքավորվել` նախկին հարևան Խերիմլի գյուղի տարածքում, անմիջապես այդ հողամասերի հարևանությամբ։
Հողատերերից ոմանք սահմանազատում/սահմանագծումից հետո այնտեղ առհասարակ չեն գնացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները՝ Կիրանցից իրենց հանձնված տարածքներում դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել. Ոսկան Սարգսյան
- Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Ոսկան Սարգսյան
- Կիրանցի բնակիչները աշնանացան չեն արել, շատ քիչ թվով կով են պահում. Ոսկան Սարգսյան
- Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը