Ահաբեկչություն Պակիստանի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում, 24 մարդ է զոհվել
Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 24 մարդ, վիրավորվել՝ 46 մարդ։ Այս մասին հայտնում է Dawn-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Ռիա նովոստին գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել կայարանում տեղական ժամանակով ժամը 08.25-ի սահմաններում, Jaffer Express-ի՝ Քվետայից Փեշավար մեկնելուց քիչ առաջ։ Մահապարտ-ահաբեկիչը ուղեբեռով մտել է կայարան և ահաբեկչություն իրականացրել երկաթուղային կայարանի տոմսարկղի մոտ, որտեղ սովորաբար մեծ թվով մարդիկ են հավաքվում։
«Առնվազն 24 մարդ զոհվել և 46-ը վիրավորվել է Քվետայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած մահապարտների հարձակման հետևանքով»,- ասել է Քվետայի հանձնակատար Համզա Շաֆքաթը՝ նշելով, որ պայթյունի հետևանքով, բացի քաղաքացիական անձանցից, զոհվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Պաշտոնյան կոչ է արել հանրությանը չգնալ ահաբեկչության վայր կամ հիվանդանոց, ուր տարվել են վիրավորները՝ նշելով, որ «նման միջադեպերի դեպքում կրկնակի հարձակումների վտանգ կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան