Ռուսաստանի չեմպիոն մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո
Ռուսաստանի հավաքականի կազմում գեղարվեստական մարմնամարզության աշխարհիէ՝ 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան պատրաստվում է միջազգային մրցումներով հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մարզուհու մայրը՝ Վիկտորյա Թեքելը, որը նաև նրա մարզիչն է։
Սեմենովան 26 տարեկան է, 2014 թվականին երեք գնդակով և երկու ժապավենով խմբային վարժություններում դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարզուհին նաև 2014 թվականի Եվրոպայի առաջնության երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների է արժանացել։
2015 թվականին նա դուրս մնաց Ռուսաստանի հավաքականի գլխավոր թիմից։ Վերջին տարիներին Սեմենովան անհատական վարժություններով հանդես է գալիս Եկատերինբուրգի ազգային գավաթի խաղարկությունում։
«Ալեքսանդրան պատրաստվում է պայքարել Հայաստանի համար, նա արդեն բավականին տարեց մարզուհի է, և շատ է ցանկանում կրկին մասնակցել միջազգային մրցումների», - ասել է Թեքելը։
Դեկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կանցկացվի բարեկամության միջազգային գավաթը, որին Սեմենովան նախատեսում է պայքարել Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից։
«Մեզ այնտեղ հրավիրել է Նատալյա Արզաքանցյանը»,-նշել է մայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին