«Փաստ».Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Դավիթ Գալստյան
«Փաստ» թերթի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմի 4-րդ տարվա լրանալու փաստին, նշել է. «Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Արդյոք իրենց ապազգային հայտարարություններով մեզ չեն հանգեցնո՞ւմ անդառնալիության կետին և հետագայում որևէ բան փոխելն անհնարին դարձնում: «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը:
Համոզված եմ՝ եթե այս իշխանություններն օր առաջ փոխվեն, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն: Բայց ժողովրդի ենթագիտակցության մեջ օրվա իշխանության կողմից ներարկվել է այն միտքը, որ «եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի», օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին: Այս ահաբեկության ֆոնին շատ դժվար է հասնել նրան, որ կարող ուժերը հնարավորություն ունենան հեռացնել այս իշխանություններին և ձևավորեն հայկական շահերից բխող օրակարգ: Միևնույնն է, իշխանափոխություն լինելու է, շատ դժվար է լինելու հետագայում հասնել այն լուծումներին, որոնք բխում են ազգային շահերից: Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին:
Արցախ հնարավոր է վերադառնալ, եթե ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգ բերելուն»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ժողովրդավարության բաստիոնում բռնությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով
- «Հրապարակ». Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հարաժարական է տվել, ով կփոխարինի նրան
- «Փաստ». ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է
- «Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանը թեժ է լինելու
- «Հրապարակ». ՔՊ-ականների աչքը ինչից է վախեցած