16:31 09/11/2024 Տարածաշրջան

Հնարավո՞ր է հակաբիոտիկներն ու ալկոհոլը խմել միաժամանակ

Բակտերիալ վարակների դեպքում օրգանիզմին օգնության են հասնում հակաբիոտիկները։ Դեղամիջոցը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ։ Շատ հիվանդների մտահոգում է հարցը,  հնարավո՞ր է ալկոհոլ խմել հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում, ինչպիսի՞ հետևանքներ կարողէ  ունենալ դա։

Որպես կանոն, հակաբիոտիկներով բուժումը երկարատև է։ Երբեմն, բակտերիաների դիմացկուն շտամների դեմ պայքարելու համար բժիշկները նշանակում են տարբեր խմբերի դեղերի համակցություններ: Դեղորայք ընդունելու ժամանակահատվածը հաճախ համընկնում է տարբեր տոների հետ։

Մոսկվայի շրջանի Վիդնովսկայա կլինիկական հիվանդանոցի թերապևտ Այսլու Կարիմովան «Գազետա.ռու»-ի հետ զրույցում ասել է, որ ալկոհոլի և հակաբիոտիկների համատեղ օգտագործումը հղի է վտանգներով։

«Ալկոհոլային խմիչքները արգելափակում են հակաբիոտիկների թերապևտիկ ազդեցությունը, առաջացնում են անցանկալի ռեակցիաներ և նվազեցնում թերապիայի արդյունավետությունը: Բացի այդ, ալկոհոլի և հակաբակտերիալ միջոցների միաժամանակյա օգտագործումը լուրջ վնաս է հասցվում ոչ միայն լյարդին, այլև մյուս օրգաններին»,- պարզաբանել է Կարիմովան։

Հակաբիոտիկների միաժամանակյա օգտագործումը թունդ ըմպելիքների հետ վտանգավոր է սրտանոթային համակարգի համար։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}