Կինը «Instagram»-ի միջոցով խարդախությամբ աշխատանքի գրանցման դիմաց մոտ 10 մլն դրամ է շորթել
Հոկտեմբերի 29-ին խարդախության դեպք է բացահայտվել Արագածոտնի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7.8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով:
Ըստ ստացված տեղեկությունների, Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ, բացի այդ Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն «Instagram.com» սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ «Instagram.com»-ի հաշիվը ջնջվել է:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մորուքով է խաբել՝ մի ժամանակ չունեցած, 6 տարի վրան պահած, Էդ էլ է խաբեության իմիջ. Բագրատ սրբազանը գորիսեցիներին
- Հագուստի արտադրող Hanesbrands-ը 100 միլիոն դոլար է կորցրել դրամաշորթ-հաքերների պատճառով