Տիգրան Ավինյա՛ն, ձեր կողմից արված այս կոռուպցիոն ասֆալտը քեզ համբավ բերում է՞. Արթուր Չախոյան
Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ Սարալանջի նոր ասֆալտապատած և քանդած փողոցից։
Նա նշում է, որ շատ անորակ ասֆալտ էին արել, և փողոցի բացմանը ներկա էր եղել Երևանի քաղաքապետը և գովում էր աշխատանքները, բայց ասֆալտն քանդվում էր, իսկ այսօր նոյեմբերի 10-ին ողջ ճանապարհի նոր ասֆալտը քանդել, նորն են անում:
Հիշեցնելով, որ անորակ ասֆալտի մասին ինքը տեսանյութ է հրապարակել և դիմել դատախացությանը՝ Չախոյանը հայտարարեց. «Հերթական անգամ արձանագրում ենք, որ Արթուր Չախոյանը ճիշտ էր, Երևանիր քաղաքապետարանը սխալ»։
«Տիգրան Ավինյան, ձեր կողմից արված այս կոռուպցիոն ասֆալտը քեզ համբավ բերում է՞»,- ասում Չախոյանը և շարունակում. «Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունում անտերություն է տիրում, բարձիթողի վիճակ է, ոչինչ չեն կարողանում վերահսկեն: Իսկ Տիգրան Ավինյանը, լինելով չընտրված քաղաքապետ, գալիս, գովերգում է այստեղ արված ասֆալտը, Տիգրան Ավինյան, սա քեզ համբավ բերո՞ւմ է : Այսինքն՝ Տիգրան Ավինյան, դու համաձա՞յն ես, որ դու քո տեղում չես նստած»:
Հարակից հրապարակումներ`
- Իմ վրա հարձակումը ՔՊ-ի պատվերով է եղել և իրականացրել է Տիգրան Ավինյանը. Արթուր Չախոյան
- Արթուր Չախոյանն ազատ է արձակվել
- Չախոյանը բերման է ենթարկվել ոստիկանի պահանջը չկատարելու համար
- Չախոյանի նոր բացահայտումը. Գոյություն չունեցող դետալի համար հատկացրել են 412 հազար դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան