Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը. Ալիև
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն և կշարունակեն բանակցությունները ՄԱԿ-ի կլիմայական COP29 կոնֆերանսից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը Բաքվում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։
Իր հերթին Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ չի կարողանա մասնակցել COP29 կլիմայական համաժողովի ղեկավարների գագաթնաժողովին՝ իր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է». Աբրահամյան
- Ալիևը Բաքվից կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին