Դամասկոսի արվարձանի բնակելի շենքին իսրայելական հարվածից յոթ մարդ է զոհվել
Դամասկոսի հարավային արվարձաններին իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել; Այդ մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին թշնամի Իսրայելն օդային հարձակում է ձեռնարկել օկուպացված սիրիական Գոլանից՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանում գտնվող Սեյիդա Զեյնաբ շրջանում գտնվող բնակելի շենքը, ինչի հետևանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ և կանայք: ևս 20-ի պատճառվել է նյութական վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Անցյալ շաբաթ Իսրայելը հարվածեց նաև Սայիդա Զեյնաբ արվարձանին, որտեղ արաբական այլ երկրների մուսուլմանները ուխտի են գալիս շիա սրբավայրերը: Այն ժամանակ հնարավոր եղավ խուսափել զոհերից։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ
- Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի տարածքին Իսրայելի հարվածների մասին տեղեկություները
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան