Թբիլիսիում տեղի է ունենում քաղաքացիական բողոքի երթ
Ի տարբերություն վերջին շաբաթների ակցիաների, որոնք իրականացվում էին կուսակցությունների կողմից, այսօր սոցիալական հարթակը «daitove/ daitove» մարդկանց փողոց է դուրս բերել՝ ակցիա կազմակերպելով սոցիալական ցանցերի միջոցով։ Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge-ն։
Սա Վրաստանի ՖԲ սեգմենտի ամենաակտիվ և ամենամեծ սոցիալական խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է այս տարվա գարնանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ՝ մարզերից եկածներին օգնելու տրանսպորտով և անվճար բնակարանով ապահովելով։
Ներկայում «daitove/ daitove» ավելի քան 200 հազար մարդ կա, նրանց մի զգալի մասը երիտասարդներ են, սակայն ակցիայի են դուրս եկել տարբեր տարիքի մարդիկ։
«Daitove/ daitove»-ը կոչ է արել բոլորին, ովքեր ցանկանում են Վրաստանը տեսնել որպես Եվրոպայի մաս, գալ հանրահավաքի։
Պահանջը դեռ նույնն է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել կեղծված ու ոչ լեգիտիմ, նոր ընտրություններ նշանակել հատուկ միջազգային հանձնաժողովի վերահսկողությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում բողոքի ակցիաներ են
- Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
- Թբիլիսիում երթ է ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին