Պարզել են Նոր Խարբերդում SMS-ի պատճառով 17-ամյա տղայի սպшնության հանգամանքները
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արարատի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչներին հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։
«Քրեական և համայնքային ոստիկանները 20-ից ավելի հասցեներում են եղել, այդ թվում Երևանում և Արարատի մարզում, ապա իրականացնելով հսկայածավալ ճիշտ և օպերատիվ աշխատանքներ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ և վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, նրա տվյալները չենք հայտնում»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
- Անցած գիշեր սպանություն է տեղի ունեցել Նոր Ուղի գյուղում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան