Ստամբուլում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր
Ստամբուլում միջքաղաքային ավտոբուսի հետ վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի օրը հայտնում է DHA գործակալությունը։
Ստամբուլի Էսենլեր թաղամասում՝ ավտոկայանի մոտ, տեղական ժամանակով ժամը 06.40-ին (Մոսկվայի ժամանակով համընկնում է) անձրևից հետո Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով շրջվել է թաց ճանապարհին։
«Երկու ուղևոր մահացել է, նրանք սեղմվել են ավտոբուսի մեջ և չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ, ևս 15-ը վիրավորվել են, որոնցից մեկի վիճակը ծանր է»,- հայտնում է գործակալությունը։
Ըատ գործակալության՝ ավտոբուսի երկու վարորդ բերման են ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում անանցանելի ավտոճանապարհներ չկան, Վերին Լարսը նույնպես բաց է. Փրկարար ծառայություն
- Խոշոր ավտովթար Երևանում․ խճաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է
- Խոշոր ավտովթար. Բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը, վերջինն էլ՝ «BMW»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին