Մեքսիկայի բարերից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել
Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք կրակ են բացել Մեքսիկայի համանուն նահանգի Կերետարո քաղաքի բարում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը և վիրավորվել յոթը։ Միջադեպի մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին։
Կերետարոյի քաղաքային հասարակական անվտանգության վարչության ղեկավար Խուան Լուիս Օրտիզի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Չորս զինված տղամարդ մեքենայով բարձրացել են բարի շենք, ապա ներս մտել ու կրակ բացել մարդկանց վրա։
«Այս պահին հայտնի է, որ տասը մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել»,- ասել է Օրտիզը։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակվել է Կերետարոյի հանրային անվտանգության վարչության X սոցիալական ցանցում։
Օրտիզի խոսքով՝ մեքենան, որով, իբր, եղել են հարձակվողները, ավելի ուշ այրված է հայտնաբերվել Կերետարո նահանգի Էլ Մարկեսի մունիցիպալիտետում։ Ոստիկանությունը դեպքի հետաքննության շրջանակում բերման է ենթարկել նաև մեկ անձի:
Հարակից հրապարակումներ`
- Կիևյան փողոցում փոխհրաձգության մասնակից, հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է
- ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան