Փարիզում թալանել են Louis Vuitton բուտիկը
Փարիզում անհայտ անձինք թալանել են Louis Vuitton բուտիկը՝ մեքենայով մխրճվելով խանութի ցուցափեղկի մեջ։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Լատինական թաղամասի Սեն Ժերմեն բուլվարում գտնվող բուտիկում։
«Հանցագործները մեքենան մխրճվել են ցուցափեղկի մեջ և նույն մեքենայով հեռացել գողացված ավարով»,-հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը։
Հաղորդվում է, որ մեքենայում մի քանի մարդ է եղել։ Նրանք փախել են հանցագործության վայրից, իսկ ոստիկաններին դեռ չի հաջողվել բռնել նրանց։ Վնասի չափը պարզված չէ։
Սեպտեմբերի վերջին նույն բուտիկն արդեն թալանվել էր։ Հարձակվողները կոտրել էին դուռը և ջարդել ցուցափեղկը՝ դուրս գալով հարյուրավոր գողացված իրերով։
Հարակից հրապարակումներ`
- Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը
- Երևանում թալանել են դատավորի դստեր «Chevrolet Volt»-ը
- Թալանել են Բանգլադեշի «Երևան սիթիի» տնօրենի աշխատասենյակը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան