Daily Mail. Թրամփի առաջին գործը՝ Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` Սպիտակ տուն վերադառնալուց հետո առաջին գործը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին չորս տարի անց Օվալաձև աշխատասենյակ վերադարձնելն է՝ «ի նշան հարգանքի»։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տվյալներով, Թրամփը Չերչիլին համարում է պատմության մեծագույն առաջնորդներից մեկը։ Բրիտանական նախկին վարչապետի մասին պատմող «Մութ ժամանակներ» ֆիլմը քաղաքական գործիչն անվանել է իր սիրելի ֆիլմը։
Չերչիլի կիսանդրին պատրաստվել է 1965 թվականին՝ որպես նվեր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնին։ Քանդակը եղել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում մինչև 2009 թվականը՝ նախագահ Բարաք Օբամայի ժամանումը։ Չերչիլի կիսանդրին փոխարինվել էր աֆրոամերիկացի իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի կիսանդրով։ Թրամփը վերադարձրել էր քանդակը 2016 թվականի ընտրություններում հաղթելուց հետո, սակայն ներկայիս նախագահ Ջո Բայդենը որոշել էր, որ իրավապաշտպան Սեզար Չավեսն ավելի լավ տեսք կունենա Օվալաձև աշխատասենյակում:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփի որոշումը դրական արձագանք է գտել Մեծ Բրիտանիայում։ Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոամսը, DM-ին ասել է՝ ուրախ է տեսնելով, որ իր պապիկի կիսանդրին վերադարձրել են Օվալաձև աշխատասենյակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան