Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Դանիելյանին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
E-gov.am-ում հրապարակված ակտում ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնից ։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար
- Արմենհայրապետյանները ՍԱՏՄ վրա չեն գալիս
- Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել հայկական կոնյակի 90%-ն «անվտանգ» չլինելու մասին. ՍԱՏՄ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին