«Լռությունը դավաճանության նման մի բան է». «Գոյ» թատրոնը՝ մյուս թատրոնների դերասաններին
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմն արդեն 5-րդ օրն է նստացույց է անում թատրոնի մուտքի մոտ։ Նստացույցի պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
«Այսօր ժամը 14։00-ին գնալու ենք Երևանի Կենտրոնի քննչական բաժին, թե ինչի համար, ինչ նպատակով, կասենք ավելի ուշ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Իսկ «Գոյ» թատրոնի դերասան Գուրգեն Սարգսյանն առաջարկում է մյուս թատրոնների դերասաններին իրենց կարծիքն հայտնել թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետք է խոսել, կարծիք հայտնել։ Կարող եք գրել ձեր կարծիքը «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ասեք՝ լավ են անում, որ ձեզ հետ այդպես են վարվում, կամ՝ լավ չեն անում, որ ձեզ հետ այդպես են վարվում։ Ոչ մեկից չենք նեղանա, բայց կարծիքներ պետք են։ Իմ վարպետ Արմեն Մազմանյանն էր ասում՝ լռությունը դավաճանության նման մի բան է»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Արա Խզմալյանը Վարդան Մկրտչյանի հետ լավ հարաբերություններ ունի, մեզ տարածքից զրկել է, որ հանձնի նրան. «Գոյ»-ի դերասան
- «Գոյ»-ի այսօրվա ասուլիսը «թեժ է լինելու»
- Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
- «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
- Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
- Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
- «Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
- ՈՒՂԻՂ. «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր գործունեությունը. «ներկա իրավիճակը և հետագա անելիքները»
- «Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
- «Գոյ» թատրոնի դերասանները դուրս են եկել թատրոնի շենքից, սպասում են ԱՆ վերլուծությանը
- Տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին