Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայից հետո երկրորդ անգամ է ներկա եղել հրապարակային միջոցառման
Մեծ Բրիտանիայի թագավորը Չարլզն առաջարկել է լռությամբ հիշել երկու համաշխարհային պատերազմների ու այլ հակամարտությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած մարդկանց հիշատակը:
BBC-ն գրում է, որ միջոցառման ընթացքում նրա կողքին են եղել թագավորական ընտանիքի այլ անդամներ, այդ թվում՝ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը, ինչպես նաև քաղաքական առաջնորդներ։
Քիմիաթերապիայի ավարտից հետո Քեյթ Միդլթոնը երկրորդ անգամ է մասնակցում հրապարակային միջոցառմանը։ Թագուհի Կամիլան չի մասնակցել, քանի որ նա ապաքինվում է հիվանդությունից հետո։