Արցախյան բարբառի բառերով պետք է հարստացնենք մեր լեզուն. Ալեքսանդր Մանասյան
«Արցախյան բարբառը չմոռանալու համար նախ արցախցիները չպետք է մոռանան, շփվենք միմյանց հետ արցախյան բարբառով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը։
Ըստ նրա, կարևոր է լեզվաբանների մոտեցումը, որպեսզի արցախյան բարբառում այն բառերը, որոնք գրական հայերենում պակասում են, ներմուծեն առօրյա։ Օրինակի համար նշեց, թե ինչքան գեղեցիկ է «շղարթ» բառը հնչում, որը Հայաստանում «դիլիմ» են ասում։
«Իմ ուսանողների մի մասն արդեն շղարթ է ասում։ Պետք է հարստացնենք մեր լեզուն, բարձր հայերենն էլ ավելի բարձրացնենք»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
- Արցախի պետական համալսարանը պահպանելով՝ շատ հարցեր կլուծվեր, կնպաստեր Արցախի բարբառի պահպանմանը. Ավանեսով
- Հայտ կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ ներառելով Հադրութի բարբառը, Արցախի ոչ մշակութային այլ ժառանգություններ. փոխնախարար
- Արցախի «Ծիլը» շարունակում է հեքիաթները ներկայացնել արցախյան բարբառով