Քաղաքական 17:55 12/11/2024 Հայաստան

Ինչ է կատարվում Ավանի թիվ 57 մանկապարտեզում. Նախկինի բարեկամի թիրախավորո՞ւմ, թե՞...

Ավան վարչական շրջանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում, մեղմ ասած, լարված մթնոլորտ է ստեղծվել։  Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, որ տարիներ շարունակ մանկապարտեզի ղեկավար աշխատած Մարգարիտա Հովհաննիսյանի դեմ վարչական շրջանից փորձում են գործընթացներ իրականացնել։

«Ընդ որում,  շատ պրիմիտիվ գործընթացներ։ Ես մտածում էի, որ այստեղ էլ տուշոնկա շոու կլինի, բայց դեռ դրան չեն հասել։ Մանկապարտեզի երկու աշխատակից զեկուցագիր են գրում, որ իրենց նկատմամբ  ղեկավարն անհարգալից է վերաբերվում։ Հանդեսի փորձը դիտելիս ղեկավարը տեսել է, որ երեխաները լավ պատրաստված չեն։ Դաստիարակին ասել է՝ զվարճանալու փոխարեն երեխաներով զբաղվի»,-իրավիճակն ու դրա պատճառները ներկայացրեց քաղաքացին՝ համոզմունք հայտնելով, որ վարչական շրջանում հիմա ամեն բան անում են՝ մսուր-մանկապարտեզի ղեկավարին ազատեն աշխատանքից։

Մանկապարտեզի ղեկավարի դեմ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ին ուղղված  2-3 զեկուցագիր է եղել։ Դրանցից մեկում մի դաստիարակը գրել է, որ Մ. Հովհաննիսյանը հոգեկան ծանր, ոչ հավասարակշիռ վիճակում է։ ՀՈԱԿ-ից պահանջում են պատասխանել, թե ինչու է անհարգալից։ Մյուսն էլ գրել է, որ ղեկավարը որևէ անգամ իր արածը չի գնահատել, ինչից ինքն ընկճվել է։ Ավելին, այս աշխատակիցները նշել են, որ իրենք հոգեբանական ծանր վիճակում են ու աշխատանքի գալ չեն կարողանում։

Նշենք, որ Մարգարիտա  Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դուստրն է, մանկապարտեզը ղեկավարում է արդեն 13 տարի։

Մանկապարտեզի հետ կապված հարցերն իր վերահսկողության ներքո վերցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, պարտաճանաչ կերպով մասնակցում է վարչության ու կուսակցության այլ նիստերի, ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում ֆեյսբուքյան էջում։

Panorama.am-ը կապ հաստատեց մսուր մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, ի՞նչ է կատարվում մանկապարտեզում, ինչի՞ց է սկսել այս իրավիճակը։

«Հոկտեմբերի 18-ին Ջուլիետա Ազարյանն իր մոտ ժողովի է հրավիրում թիվ 57 մանկապարտեզի կոլեկտիվին ու բանավոր հայտարարում, որ երկու աշխատակիցներ՝ Վարդուհի Հարությունյանն ու Հայկանուշ Թորոյանն այլևս չեն ենթարկվելու ղեկավարին, ուղիղ կապով զեկուցելու են իրեն, թե ինչ է կատարվում մանկապարտեզում։ Ես պահանջում եմ, որ այդ հրահանգը գրավոր ինձ ներկայացնեն, բնականաբար մինչ օրս դա չկա։ Ժողովից հետո քաոսային, լարված իրավիճակ է ստեղծվում մանկապարտեզում, օրինակ Վարդուհի Հարությունյանն առանց ինձ տեղեկացնելու չի ներկայանում աշխատանքի։ Ջ. Ազարայանը հայտարարել է, որ այդ երկու աշխատակցին մանդատ է տալիս, որ կարող են չենթարկվել ղեկավարին»,-ասաց Մ. Հովհաննիսյանը։



Հարցին, թե ինչո՞ւ են ընտրվել հենց այդ երկու դաստիարակները, Հովհաննիսյանն ասաց, նրանք զեկուցագիր են գրել իր դեմ՝  ներկայացնելով անհեթեթ մեղադրանքներ։

«Խելքին մոտ բաներ չեն, զրպարտիչ որակավորումներ են, որոնք իրականության հետ կապ չունեն, և այս ամենը գրավոր կա։ Ես չեմ ուզում մանրանալ, որևէ կոպիտ խոսք չեմ ասել որևէ մեկին։ Արհեստական լարվածություն են ստեղծում։ Ես զանգեր եմ ստանում ՀՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ Արփինե Հակոբյանից, որ ինձ հեռացնելու են, պահանջում են, որ տաբելում բացակա դաստիարակին ներկա նշանակեմ, ինձ ասում են, դու փոքր մարդ ես, որ բան որոշես»,-նշեց նա։

Հնարավո՞ր է Տ. Մարգարյանի հետ ազգակցական կապի պատճառով է ինքը թիրախավորվումը։

«Ես նման բան պնդել չեմ կարող, բայց չեմ էլ կարող բացառել»,-պատասխանեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրենքի շրջանակում ինքը պայքարելու է իր իրավունքների պաշտպանության համար։

ՀՈԱԿ-ից Հովհաննիսյանից պահանջել են բացատրագիր գրել, սակայն վերջինը հրաժարվել է։

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը Panorama.am-ի հետ զրույցում բացառեց Մարգարիտա Հովհաննիսյանի թիրախավորումը նախկին պաշտոնյայի հետ ազգակցական կապի պատճառով։



«Բնավ նման բան չկա։ Այս պահին այդ մանկապարտեզում ունենք պրոցես, բացատրագրեր, բողոքներ հասցեական։ Դրանք կապված են ղեկավարի վերաբերմունքի, բարոյահոգեբանական մթնոլորտի հետ։ Բողոքներ ստացել ենք ոչ միայն երկու աշխատակցից, նախավերջին դեպքում դժգոհության ներքո եղել է մոտ տասը ստորագրություն, առանձնազրույց եմ ունեցել, մտածել եմ, որ խնդիրը կլուծվի»,-ասաց Ազարյանը։

Նրա խոսքով, վարչական շրջանի որևէ այլ մանկապարտեզի հետ կապված խնդրով ինքը չի զբաղվել, «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ն է զբաղվել։

«Բայց քանի որ ես շատ եմ լսել 57, 57, սա արդեն ինձ համար ազդակ էր, կանաչ լույսի նման վառվեց, որ կա խնդիր։ Ես առանձնազրույց ունեցա, լիահույս էի, որ դրական նոտայի վրա ավարտել էինք զրույցը, խնդիրը պետք է հարթվեր»,-ասաց Ազարյանը՝ նշելով, որ Հովհաննիսյանի վերաբերյալ չորս բացատրագիր եղել է մանկապարտեզի աշխատակիցների կողմից։

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ասաց՝ հարկ չի համարում ներկայացնել, թե կոնկրետ ինչի համար են մեղադրում աշխատակիցները ղեկավարին, բայց եղել է դեպք, «երբ թիրախավորել է այն աշխատակիցներին, որոնք ունեն որոշակի քաղաքական հայացքներ, թիրախավորել է ծնողական համայնքի, երեխաների ներկայությամբ, նրանց պիտակավորել է, անհարգալից է վերաբերվել, աշխատանքային գործունեությանը խթանելու փոխարեն նկատողություն է արել շատ կոպիտ ձևով ոչ թե առանձին այլ բոլորի ներկայությամբ, դա տեղի է ունեցել պարբերաբար, այս պահին ղեկավարի ու որոշ աշխատակիցների միջև կա հարաբերությունների խզում»։

Ջուլիետա Ազարյանն ասաց՝ հույս ունի, որ մանկապարտեզում կուլմինացիան կլինի դրական նոտայի վրա։

Թիվ 57 մսուր-մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի համար իրենից դժգոհ 10 աշխատակիցների կողմից ստորագրությունները նորություն են։

«Թող ներկայացնեն։ Ըստ երևույթին, հետին թվով թղթեր են ուզում հավաքել։ Ես պահանջել եմ զեկուցագրեր, իրենք ինձ տրամադրել երկու դաստիարակի զեկուցագիր։ Թող ներկայացնեն  այդ  ստորագրությունները։  Բացի այդ, երկու աշխատակիցները նշում են, որ ես հոկտեմբերի 14-28-ն ընկած ժամանակահատվածում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք եմ ցուցաբերել։ Բայց զրպարատելուց մոռանում են, որ ես հոկտեմբերի 15-18-ը եղել եմ բյուլետենի մեջ, տանից որևէ կերպ չէի կարող իրենց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել։ Կրկնում եմ, ես պահանջել եմ զեկուցագրերը, ինձ տրամադրել են երկու դաստիարակի ներկայացրած երեք զեկուցագիր։ Ես խնդրի մասին տեղյակ եմ պահել նաև Երևանի քաղաքապետարանին։ Օրենքի շրջանակում գնալու եմ մինչև վերջ»,-ասաց Մ. Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}