ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի հակամարդկային արարքի վերաբերյալ. Մինասյան
«Օրեինքի ուժով ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով այսօր օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաիբերյալ և նախատեսվում է նաև հայտարարության նախագծի քվեարկություն»,- մեկնարկած ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա շեց, որ հարցի հրատապությունից ելնելով՝ ակնկալվում է, որ իշխող մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի վերաբերյալ։
«Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակենրում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
ԱԺ-ն հաստատեց օրակարգը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սկսեցզեկուցել 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նա հայտարարեց, թե բյուջեով ամրացնում են պետության դիմակայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան