Գեղամ Մանուկյանը թքшծ nւնի՞ իր եղբոր ճակատագրի վրա. Արմեն Ռուստամյան
«Շոկի մեջ եմ, իմ վատ երազում էլ չէի տեսնի, չէի պատկերացնի, որ մեր Ազգային ժողովը կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլ մերժի ուղղակի։ Այսպես կարող էր լինել Միլի մեջլիսում»,- ՔՊ-ի կողմից «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի ընդունման տապալումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ գերիների հարցն արժանապատվության հարցն է, անգամ մարդկանց լեզուն պտտվում է ասի՝ «ընդդիմությունը դա անում է՝ թքած ունենալով նրանց ճակատագրի վրա»։
«Մենք այնտեղ ունենք մեզ մոտիկ ընկերներ, մեր Գեղամ Մանուկյանը ուրեմն թքած ունի՞ իր եղբոր ճակատագրի վրա։ Ես թքած ունե՞մ մեր Բյուրոյի ընկերոջ՝ Դավիթ Իշխանյանի ճակատագրի վրա։
Լավ, կարելի՞ է այդ աստիճանի անամոթ հայտարարությունել անել։
Իմ մոտ արդեն խորանում է այն տպավորությունը, որ մեր իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքին։
Սրանք սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել»,- նշեց նա։
Ա. Ռուստամյանն ասաց, որ այս հայտարարության մեջ որևէ ներքաղաքական խնդիր չկա։
«Շատ տարաձայնություններ ունենք իրենց հետ, բայց իշխանությանն ուղղված որևէ մեղադրանք չկար դրա մեջ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ պատգամավորները տապալեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ-ի ուղերձի ընդունումը
- COP 29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հարցով ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին