ՔՊ-ն տապալեց․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29) Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ “ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ” խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել “ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” Ազգային Ժողովի հայտարարություն:
Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտերում:
ՔՊ-ն, շարունակ բարբաջելով կառուցողական գործունեության իր պատրաստակամության մասին, փոխանակ օգտվի ընդդիմության այս նախաձենությունից և ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանում կոնսենսուս ունեցող հարցերի մասին՝ ուղղակի տապալեց նախաձեռնությունը:
ՔՊ-ն տապալեց, որովհետև իրենց հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի համապարփակ պաշտպանություն:
ՔՊ-ն տապալեց, որովհետև առ այսօր, ուրիշ երկրների ջանքերով վերադարձված հայ գերիների հարցը սովոր է դարձնել սեփական գովազդի թեմա: Իրենց համար մարդկային կյանքերը արժեք չեն՝ եթե այն չի ծառայում կապիտուլյանտական իշխանության փիառին:
ՔՊ-ն տապալեց, որովհետև գիտեն, որ Ադրբեջանի համար իրենց գործոնը ոչ մի արժեք չունի և հույսները կրկին դրել են որևէ այլ երկրի հեղինակության և ջաների հաշվին, մի քանի գերի վերադարձնելու հավանականության և/կամ Բաքվի բարի կամքի վրա:
Նախկին նախագահները, միջազգային ոչ մի առիթ ու հնարավորություն բաց չէին թողնի, որպեսզի առավելագույն արդյունքներն ապահովեին հայ ժողովրդի շահերի համար: ՀՀ ԱԺ համատեղ հայտարարությունը բացառիկ առիթ էր մի փոքր մեղմելու ընդդիմության ու իշխանության մեջ բնականորեն ու գաղափարապես գոյացած ահռելի անջրպետը: Առիթ էր աշխարհին ցույց տալու համար, որ սեփական հայրենակիցների կամ քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանության հարցում միակամ են: Այնպես, ինչպես կաներ ցանկացած նորմալ պետություն:
Չորս տարի, նույնիսկ չեն կարողանում Ալիևի կողմից ստորագրված և գերիների անհապաղ վերադարձի ապահովման հանձնառությունը կյանքի կոչել՝ փոխարենը Ադրբեջանին տալով և ուրանալով ամեն բան»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին