Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․
«1/3 Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները:
2/3 ԱՄԴ-ն իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996թ.
3/3 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
- Ապրիլին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն Միջազգային դատարանում. Եղիշե Կիրակոսյան