COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի առաջ մղելու կամքը։
Նշվում է, որ հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։