Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձարնում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր պապենական տունը, այն վաճառեք գնացեք ծայրամասրում կամ քաղաքից դուրս ապրեք»,- ԱԺ հայտարարությունների ժամաին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա անդրադարձավ մայրաքաղաքի այլ խնիրներին և շեշտեց, որ իշխանությունները խաբումեն ժողովրդին։
Տեղեկացնելով, որ շաբաթական 3-4 օր օգտվում է հանրային տրանսպորտից՝ Ավետիսյանը հայտնեց. «Էդ տրանսպորտից օգտվողները ձեզ լավ բան չեն ասում, անձամբ եմ լսում»։
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ոչ մի անգամ չի հաջողվել հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի կամ կառավարության ներկայացուցչի տեսնել։
«Ձեզ լավ բան չեն ասում այն մարդիկ, հատկապես ուսանողները, որոնք առավոտյան ժամերին փորձում են խցկվեն ավտոբուս, բայց չեն կարողանում և կանգառում են մնում, ուշանում, մի հատ էլ իրենց վրա խոսակցություն է գալիս, որովհետև, ինչ անում եք հետևանքը վատ է լինում։ Իջեք փողոց, տեսեք, որովհետև փողոցից եք եկել իշխանության»,- ասաց Ավետիսյանը
Նրա խոսքով՝ Երևանում անմխիթար վճակ է, կա նաև աղբահանության, փողոցի աղտոտվածությունը և այլ խնդիրներ, որոնք օր-օրի խորանում են։
«Եվ դրանց լուծումների փոխարեն մենք տեսնում ենք հերթական պոպուլիստական դրսևորումները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։