Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
ՀՀ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը 77․000-ի շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Չորրորդ տարին եմ հետապնդում այս հարցը և կառավարությունից ստանում նույն պատասխանը. թող թանգարաններն իրենք ֆինանսական միջոցներ գեներացնեն։
Ինչպե՞ս բացատրել իր հանձնառությունները ձախողած և խոստումներ դրժող կառավարությանը, որ եթե համերգային և թատերական կազմակերպությունները կարող են լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնել, ապա թանգարանի և գրադարանի պարագայում սա գրեթե անհնար է:
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, և սա սոցիալական պետության խնդիրն է։
Ֆեստիվառների, Սնուպ Դոգերի, Yerevan Fashion Week-երի վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում, իսկ թանգարանային ու գրադարանային աշխատողներին հորդորում են ֆինանավորման այլ եղանակներ գեներացնել։
Անհնար է կառուցել մրցունակ հասարակություն և դիմադրողականություն ունեցող պետություն մի երկրում, ուր չկա մշակույթի և հատկապես՝ ազգային մշակույթի պետականաստեղծ դերակատարության գիտակցում»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան