Կիկոսի տնտեսագիտություն
Մեկ անգամ ու թեկուզ՝ մեկ տեղում սահմանն անցնելուց հետո ամեն ինչ կարող է խառնվել;
Երբ ասում ենք՝ նիկոլ դավաճան, այդ մի բառը չէ, որ որոշում է իրավիճակը, այստեղ և դրա հետ ապրելն է՝ իր բոլոր հետևանքներով, և դավաճան ու անբարո իշխանությունների՝ էլ ավելի ծավալվելն է իրենց լինելու ու անպատիժ լինելու գիտակցությունից; Ու հետո այդ ախտը տարածվում է ինքնուրույն չմտածողների կամ ախտը հավանողների մեջ, հետ, կողքը։ Ու այդ ախտը ճնշում է դրանից զերծ մնալ ցանկացողներին՝ ամեն օր ավելի ու ավելի։
Այս չուզելու ու լինելու անտրամաբանական շարանը տարածվում է ուր ասես, քանդում գիտակցություն, գիտություն․ նորմա; Դասագրքերում նույնիսկ թվաբանությունն է դառնում կասկածելի տրամաբանությամբ, շուկայում՝ տնտեսագիտությունը, որ իր օրենքներից կախվածությունը փոխում է ինչ-որ հոգեբանությունից կախվածության։
Մի ժամանակ երբ գազը թանկանում էր, մարդիկ հաշվում էին՝ դե, կթանկանան բոլոր այն մթերքները, իրարը, ոլորտները, որտեղ գազ է օգտագործվում ու դրա մեջ գոնե կար ասկանալի բացատրություն;
Հիմա Կիկոսի օրենքն է գործում՝ բա որ ելնի, բա որ ընկնի, վայ, ուրեմն՝ Կիկոս ջան;
Ամռանը հաստատապես պնդում էին, որ սեպտեմբերից տաքսիները կլինեն հդմ-ով, որպեսզի ստվերով չաշխատեն, լավ հարկվեն; Տաքսիները որոշեցին, որ գազ ու բենզինը չեն որոշելու իրենց աշխօրը․ եթե ավելի շատ պիտի հարկվեն, ուրեմն պիտի վարձը թանկացնել։ Եկավ սեպտեմբերը, հդմ-ներ չերևացին, բայց տաքսիները թանկ մնացին։
Մետրոն ու ավտոբուսները անցան նորարության, ինչի հետևանքով մարդիկ սկսեցին ի սրտե ափսոսալ թուղթը, որ աղբ է դառնում մետրոյի կայարաններում, իսկ ավտոբուս նստողները սկսեցին նկատել ու առավել ևս՝ գնահատել թանկության մեջ մինչ այս աննկատ դարձած 100 դրամանոցները;
Իշխանությունները հերթական անգամ մտածեցին՝ ինչու իրենց մոտ չի ստացվում, հերթական անգամ եկան եզրակացության, որ՝ պիտի թանկացնել, տրանսպորտը, հունվարից; Թե ինչպես է քաղաքային տրանսպորտի գնից գոյանում ասենք ներմուծվող մրգերի գները, կամ՝ տակդիրներինը,․․․ այնքան ակնհայտ չէ, ինչպես գազի գնից թխվող ու եփվողի թանկանալը, բայց արի ու տես, որ ապրանքները, մթերքները թանկացան;
Ցավոք ես լավ չեմ հիշում ամեն ինչի գները, որ ամեն անգամ համեմատեմ, բայց գնալով չտարբերվող գնումները գումարը մեծանում է։
Չգիտեմ տնտեսագիտական անհասկանալի տերմիններով ինչ օրենքների մասին կպատմեն փորձագետները, բայց կենցաղային փաստը սա է, որ գնագոյացումը կատարվում է Կիկոսի օրենքով՝ բա որ վեր ելնի, հետո վայր ընկնի,․․․ ուրեմն մեր օգուտը պիտի քելեխը լինի։
Ա․ Ո․
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան