Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ «Ակաշ համակարգի առաջին մարտկոցն ուղարկվել է բարեկամ օտար երկիր»։
«Այս զարգացումը արտացոլում է Հնդկաստանի աճող կարողությունները պաշտպանական տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում»,-երկուշաբթի օրն հայտնել է BEL-ը:
Ինչպես հիշեցնում է New Indian Express-ը, 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի հետ շուրջ 60 միլիարդ ռուփի արժողությամբ 15 «Ակաշ» հրթիռային համալիր գնելու վերաբերյալ և դարձել առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։
Հարակից հրապարակումներ`
- Ապագան Հայաստան-Իրան-Հնդկաստան ռազմավարական համագործակցության պլատֆորմինն է. քաղաքագետ
- Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգեր է գնում. Eurasian times
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան