Եթե քաղաքական միջամտություն եղավ, մենք ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա. Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի մասին
«Պարոն Մելիքբեկյանը ևս չի թացքնում իր դժգոհությունը, որ այո, ֆուտբոլում կան խնդիրներ»,-ԱԺ-ում ճեպազրույցների սրահում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՖՖ-ի նախագահի հրաժարականի պահանջին:
Նա ասաց, թե այն ակումբները, որոնք ունեն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ազատ են դա անելու:
Ըստ Գաբրիելյանին՝ Արմեն Մելիքբեկյանը ապաքաղաքական ու ապակուսակցական անձ է, իսկ ՀՖՖ-ն առանձին ՀԿ է, որևէ կապ չունի Հայաստանի պետական կառավարման հետ:
«ՀՖՖ նխագահը պաշտոնավարում է իր ծրագրին համապատասխան, և այո, արդյունքները գոհացուցիչ չեն, բայց ՖԻՖԱ-ն պահանջում է որ նրա վրա զադեցությունը զրոյական լինի»,-ասաց ՔՊ-ակ պատգամավորը:
«Եթե քաղաքական միջամտություն եղավ, մենք ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հնչած կարծիքին, որ ֆուտբոլում նման տապալումներից հետո պետք է լինի նաև պատասխանատուներ, բայց չարձագանքեց այն դիտարկմանը որ քաղաքական միջամտության հետևանքով է հեռացել Ռուբեն Հայրապետյանը։
«Երբ հավաքականը հաղթի, այդ արդյունքները մերն են, իսկ երբ պարտվում է, մեղավորը միայն պարոն Մելիքբեկյա՞նն է: Ինչու ենք միակողմանի նայում: Ակումբային ֆուտբոլը, որ այսքան հաջողություն է ունեցել, դա ֆուտբոլ չի՞, բասկետբո՞լ է, թե՞ սեղանի թենիս»,-ասաց Գաբրիելյանը և շարունակեց. «Հիմա նոր մարզչի, խաղային տակտիկայի փոփոխություն կարվի»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ. Ֆեդերացիայի կողմից երկրպագուների հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում
- Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
- ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան