Իմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ. Տիգրան Պարսիլյան
«Ես չեմ իր գործատուն, իմ կինը չափահաս կին է և հաշվետու չէ իմ առաջ, այլ հաշվետու է հանրության առաջ։ Ես չեմ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր ստացած աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպես է իմ պատկերացրածն այդպես չէ»,-ԱԺ միջանցքում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Այսօր օրաթերթը գրել էր. «Մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը (Տիգրան Պարսիլյանի կինը) աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։
«Լրագրողը պետք է հասկանա, որ իր յուրաքանչյուր տողով կարող է մարդու հեղինակության, ընդհանրապես նրա հանրային ընկալման հետ խաղա, որ այն զենքի նման մի բան է, որ կրակեցիր, հետո չես կարողանա դրա հետևանքները վերացնես»,-ասաց Պարսիլյանը։
Նա բացատրեց,որ 2022 թվականին կինը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, չի ստացել աշխատավարձ և 2023 թվականին մտել է աշխատանքի և ստացել 300 հազարը գերազանցող աշխատավարձ և որ աշխատում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։
«Ես չեմ բռնել իմ կնոջ տարեկան եկամուտները վերլուծության ենթարկել»,-ասաց Պարսիլյանը։
Նա հայտարարեց, թե Հ 2 հեռուստաընկերությունը ընդհանրապես լրատվամիջոց չի համարում, քանի որ վերջինս վերցրել է իր, կնոջ և հոր հայտարարագրերը, տեսել, որ ինքը և կինը անշարժ գույք չունեն, և անտեսելով իր հոր անշարժ գույքը, ենթադրել, որ պատգամավորն անտուն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին