Դուք երբևէ դատապարտելn՞ւ եք Ալիևին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել։ Մի դրվագ լինելո՞ւ է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այս հարցերն ուղղեց իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներին, որոնք ավելի վաղ տապալել էին ընդդիմության կողմից ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը՝ չմասնակցելով քվեարկությանը։
Նա հիշեցրեց, որ վերջին 4 տարում Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, Արցախն էթնիկ զտման է ենթարկել, փաստացի ցեղասպանություն է արել, տասնյակ հայերի ապօրինի պահում է Բաքվի բանտերում։
«Դուք երբևէ դատապարտելո՞ւ եք Ալիևին, իր գործողությունները»,- հարցրեց Ք. Վարդանյանը։
Նա մեջբերեց ՔՊ-ականների խոսքերը, որ «հայտարարություններո՞վ է այս հարցերը լուծվում, մենք ամեն ինչ անում ենք»։
«Որտե՞ղ պետք է տեսնենք։ Օրինակ, մենք տեսնում ենք, որ Իսրայելն է ամեն ինչ անում իր պատանդառված քաղաքացիաների պաշտպանության համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանը թքшծ nւնի՞ իր եղբոր ճակատագրի վրա. Արմեն Ռուստամյան
- ՔՊ պատգամավորները տապալեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ-ի ուղերձի ընդունումը
- COP 29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ռազմագերիների հարցով ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան