Աբխազիայում ՌԴ-ի ընկերությունների ներդրումների դեմ հանդես եկող ընդդիմադիրները փակել են Սուխումի մտնող ավտոճանապարհները
Աբխազիայում ձերբակալված ընդդիմադիրների թիվը հասել է վեցի։ Այդ մասին հաղորդում է միավորված ընդդիմությունը Telegram-ի իր ալիքում։
Ընդդիմադիր ուժերը փակել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի մտնող երկու ավտոճանապարհը՝ արևմուտքից և արևելքից՝ պահանջելով ազատ արձակել պատգամավորներից մեկի վրա հարձակվման պատճառով ձերբակալված ակտիվիստներին։
«Քանի դեռ բոլոր վեց ակտիվիստներն ազատ չեն արձակվել, քաղաքի մուտքի մոտ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելափակվի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ընդդիմության հայտարարության մեջ։
Նրանք նաև դեմ են Աբխազիայում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացմանը։
Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազ Ադգուր Ագրբան հայտնել էր, որ երկուշաբթի օրը խորհրդարանի նիստից հետո, որտեղ քննարկվում էր բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման նախագիծը, մի խումբ մարդիկ խորհրդարանի բակում հարձակվել են պատգամավորի վրա։ Չորս հարձակվողներ բերման են ենթարկվել։ Ավելի ուշ նրանց հարազատներն ու ընդդիմության ներկայացուցիչները փորձել են մուտք գործել պետական անվտանգության ծառայության շենք՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Այս գործողությունները կասեցվել են իրավապահների կողմից։ Աբխազիայի ՆԳՆ ղեկավար Ռոբերտ Կիուտը նախագահ Ասլան Բժանիայի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում պատգամավորի հետ կատարվածը հարձակում է որակել։
Հանրապետության գլխավոր դատախազ Ադգուր Ագրբայի խոսքով, այս պահին կատարվում է դատավարական ստուգում, որի արդյունքներով իրավական գնահատական կտրվի կատարվածին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ներկայացրել է, թե Աբխազիայում ռուսների բնակարաններն ինչպես կվնասեն Վրաստանին
- Քաղաքագետ. Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան է Վրաստանի համար
- Վրաստանն անհրաժեշտ է համարում նախապատրաստվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերամիավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան