Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29, բայց ակտիվորեն մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը. Հաջիև
«Ցավոք, Հայաստանը պատվիրակություն չի ուղարկել COP29-ին, մինչդեռ այս իրադարձությանն ընդառաջ երկիրն ակտիվորեն մասնակցում էր հակաադրբեջանական քարոզչությանը»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին։
«Ցավոք, Հայաստանը COP29-ում պատվիրակությամբ ներկայացված չէ, չնայած հրավերին: Միաժամանակ, Երևանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության և գործընկերության մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկիրը միայն միակողմանի քարոզչություն է իրականացնում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշելը Ալիևի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
- Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն է. Ալիև
- Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է. Տիգրան Աբրահամյան
- Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը. Ալիև
- Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
- Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
- Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ի նախօրեին
- Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան