Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունը ենթակա է մերժման․ ՄԱԿ-ի դատարան
Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի բանակցելու նախապայմանը բավարարված է։ Այս մասին «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԱԿ-ի դատարանում հայտարարեց դատավորը՝ հրապարակելով վճիռը։
Դատարանը եզրակացրել է, որ փոխանակումների փաստացի թիվը, քննարկումների և նամակագրության փաստացի հաճախականությունն ու թիվը տվյալ դեպքում վճռորոշ չէ։
«Կողմերի համապատասխան դիրքորոշումները մնացել են ըստ էության անփոփոխ 2020-ի տարեվերջից մինչև 2021-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում այս հանգամանքների լույսի ներքո դատարանը համարում է, որ բանակցությունները դարձել են ապարդյուն, անպտուղ, քանի որ իրատեսական հնարավորություն չի եղել այդ փուլում երկկողմ բանակցված հաշտության հասնելու կողմերի միջև առկա վեճի շուրջ։
Այս պատճառներով դատարանը եզրակացնում է, որ բանակցելու նախապայմանը ռասսայական խտրականության միջգայինոնվենցայի 23-րդ հոդվածով բանակցելու նախապայմանը բավարարված է, որի արդյունքում դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված 1-ին նախնական առարկությունը ենթակա է մերժման»,- ընթերցեց դատավորը։
Դատարանը հետո քննության է առնում Ադրբեջանի 2-րդ նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի առարկայական իրավազորությանը։
«Ռասսայական խրտրականության 22-րդ հոդվածի համաձայն իր առարկայական իրավազորությունը վերաբերում է ցանկացած վեճի 2 կամ ավելի մասնակից կողմերի միջեւ, որը կապված է այս սույն կոնվենցիայի մեկնաբանությանը կամ կիրառությանը։ Վերհիշելով իր նախադեպային պրակտիկան, դատարանը նկատում է, որ երբ միջազգային պայմանագրի հիման վրա մյուս պետության միջազգային պատասխանատվություն պահանջող մի պետությունը միջազգային պայմանագրի պարտավորությունների չկատարման հիմքով պահանջ ներկայացնելու համար պետք է հիմնավորի դատարանին, որ պատասխանող պետության գործողությունները կամ անգործությունը տեղավորվում են տվյալ միջազգային կոնվենցիայի շրջանակի ներքո, որը ենթադրաբար խախտվել է։ Այլ կերպ ասած՝ արդյոք տվյալ փաստերը հաստատելու դեպքում կարող է ճանաչվել իր պայմանագրով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում»,- նշվեց ՄԱԿ-ի դատարանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան