Դուք ասում եք, թե շրջելու եք պատմության անիվը՝ արտագաղթը վերածեք ներգաղթի, բայց բացասական սալդոն 20 366 մարդ է. Արթուր Խաչատրյան
«Ինչո՞ւ բյուջեից որոշեցիք հանել միջոցառումների նկարագրությունը, դրանով իսկ ծրագրային բյուջեն դեգրադացնելով և բերելով ծախսային բվյուջեի»,-ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և հետաքրքրվեց, թե այն կառավարության գիտակցված քաղաքականությո՞ւնն է, թե՞ ոլորտային նախարարություններն այնքան վատ նկարագրություն են բերել, որ նախարարն ամաչել է այն ներկայացնել։
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ նպատակ ունեն բյուջետային փաստաթուղթը հնարավորինս թեթևանցնել և մատչելի դարձնել, և քանի որ առաջին հավելվածում այդ նկարագրություններն արդեն առկա են, մտածել են, որ չկրկնվելու համար կարող են այդտեղից հանել, սակայն այն հետ կբերեն, եթե այն ավելի հարմար է պատգամավորներին ծրագրերին ծանոթանալու համար։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ խորագրերի նկարագրությունը կա, բայց դրանց միջոցառումները չկան, որոնք ընթացքում փոփոխվում են։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, որ երբ նախարարը հայտարարում է, թե փոխում են պատմության անիվը և արտագաղթը փոխվում է ներգաղթի, ապա ներկայացնի մեկնողների և վերադարձողների սալդոն, ինչպես նաև հիշատակված աշխատատեղերի աճի թվերը։
Նախարարը հայտարարեց, որ իր ձեռքի տակ այդ թվերը չկան և նա գրավոր կներկայացնի Խաչատրյանին։
Արթուր Խաչատրյանը ինքը ներկայացրեց այդ թվերը, ըստ որոնց երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղեր 15700 է, իսկ կրճատված աշխատատեղերը 16900, որից մասնավոր հատվածում 12300-ը ստեղծվել է, 12700 կրճատվել։
«Դուք խոսում եք, թե «հես է գալու ենք, շրջենք պատմության անիվը և արտագաղթը վերածենք ներգաղթի, բայց ՀՀ-ի փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 366 մարդ։ Միգուցե, թողնեք այդ պատմության անիվն ինքնուրույն գնա, որովհետև ինչքան փորձում եք շրջել, այդքան ավելի վատ վիճակ է լինում»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հերոս չէ՞ արդյոք գործարարը... Պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարար
- ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի հակամարդկային արարքի վերաբերյալ. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան