Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Լուսինե Ղարախանյան
«Աշխարհի ամոթն է, մեռնող քաղաքակրթության նշույլներն են, միջազգային ձախողված կառույցներն են։ Սա նաև մեր թերությունն է, որ մենք չենք կարողանում տարբեր դաշտերով, հարթություններով պայքարել Արցախի հսկայական մշակութային ժառանգության պահպանման համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախկին նախարար, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը՝ պատասխանելով թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցին։
Նա համոզած է, որ «սա մեզ չի ներվելու, եթե հետ չբերվի»։
Ըստ նրա, Բաքվում անցկացվող COP29-ը 21-րդ դարի ամենամասշտաբային կեղծիքն է, ամենամեծ ավանտյուրան, Արցախում իրականացված ցեղասպանության քողարկման, այն լեգիտիմացնելու ամենաոսկերչական ձևով մտածված հնարքն է, մանիպուլյացիան։
Մանրամասն՝ տեսանյութում։