Սնուփ Դոգի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ համերգը չկայանալու դեպքում գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե. ԿԳՄՍՆ
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան հետաձգված համերգի նոր ամսաթիվ դեռ հայտնի չէ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ի պատասխան Panorama.am-ի հարցման, ասել է, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունը, որը հանդիսանում է կատարող կազմակերպություն, ներկայում բանակցում է միջոցառման հստակ ժամկետների վերաբերյալ։
«Նոր տեղեկություն համերգի իրականացման ժամկետի վերաբերյալ դեռևս առկա չէ»,- մանրամասնել է Դ.Դանիելյանը։
Հարցին՝ «եթե համերգի անցկացման նոր ժամկետի շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվի, արդյո՞ք Սնուպ Դոգին դեռևս 2023 թ. օգոստոսի 25-ին վճարված շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե», Դ.Դանիելյանի պատասխանում նշված է. «Համերգի չկայանալու պարագայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերության միջև կնքված ՄՇԴ-335-2023 պայմանագրով սահմանված գումարը պետք է վերադարձվի ՀՀ բյուջե, ինչպես նաև պետք է ապահովվեն պայմանագրով սահմանված մյուս պահանջները»։
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նաև «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերության հետ կնքած պայմանագիրն ու պահանջների վերաբերյալ համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը
- Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերը պարբերաբեր հետ են տալիս
- Հնարավոր է՝ Սնուփ Դոգի համերգը կայանա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար
- Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 մլն դոլար է տալիս, իսկ մեր թոշակները չի վճարում. Արցախից տեղահանված
- Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
- Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը կենսական էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
- Պետբյուջեից Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված գումարը դեռ չի վերադարձվել բյուջե
- Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել
- Սնուփ Դոգի համերգը հետաձգվել է
- Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ
- Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը հանձնվել է Կառավարությանը
- Սնուփ Դոգ. Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ
- Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մեկ ամիս առաջ ստեղծված ընկերությանը պետությունը 2,3 մլրդ դրամ է հատկացրել. Ղազարյան
- Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը
- Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի
- Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին