2026 թ.-ի ընտրություններում հասարակությունն իր քվեով ցույց կտա վերաբերմունքը՝ Աննա Հակոբյանի՝ Տանզանիայի այցին. Հրաչյա Հակոբյան
«Ես Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ հետևում, թե ինչ հրապարակումներ է անում»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ իր քրոջ էջին հետևում է, բայց չի տեսել, որ նոյեմբերի 9-ին Տանզանիայի սաֆարիներից նկար է հրապարակել։
Լրագորղը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի կինն իր սոցիալական էջերում նոյեմբերի 9-ին հրապարակում է ադրբեջանական ծածանվող դրոշների նկարները, որպես «հաղթանակի» խորհրդանիշ, իսկ Աննա Հակոբյանը հրապարակում է Տանզանիայի տուրից լուսանկար ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովի կնոջ և դստեր հետ։
Հակոբյանը հայտնեց, թե որոշ լրատվամիջոցներ ավելի շատ հետևում են Ադրբեջանի նախագահի և նրա տիկնոջ հրապարակումներին, քան՝ ՀՀ պաշտոնյաների։
«Կարող եմ վստահեցնել, որ Աննա Հակոբյանի այցը բյուջեի հաշվին չի եղել»,- հայտարարեց Հրաչյա Հակոբյանը։
Նշելով, որ Աննա Հակոբյանը իր քույրն է և բյուջեի հաշվին չէր գնա Տանզանիա՝ Հրաչյա Հակոբյանը հայտարարեց. «2026 թվականին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և հասարակությունն իր քվեով ցույց կտա վերաբերմունքը՝ այդ թվում նաև Տանզանիայի կատարած այցի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին