Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։
Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
«Սովորական պրակտիկայի համաձայն ես չեմ ընթերցի վճռի ամբողջ տեքստը, այլ կներկայացնեմ գործի հիմնական տարրերը, բաց կթողնեմ նախապատմությունը և կամփոփեմ որոշ այլ պարբերություններ, ուստի կսկսեմ ընթերցել վճիռը 34-րդ կետից։ Վճռի ամբողջական տեքստը, բնականաբար, կհրապարակվի այս նիստի ավարտից հետո»,- հայտարարեց դատավորը՝ շարունակելով․
«Իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն։ Մասնավորապես, Հայաստանը պնդում է, որ հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված խտրականության են ենթարկվել զանգվածային սպանությունների։
Դատարանն ի գիտություն է ընդունում, որ կողմերը սկսել են գրավոր նամակագրություն փոխանակել՝ կապված սույն վեճի հետ։ 2020- ի նոյեմբերին Հայաստանը նամակագրություն է փոխանակել Ադրբեջանի հետ 2020-ի նոյեմբերի 11-ի նամակով, որում Հայաստանը պնդել է, որ շարունակվում են ՌԽՎԿ-ի մի քանի դրույթների խախտումները իր պատասխանում։ Դեկտեմբերի 8, 2020 թվականի Ադրբեջանը մերժել է Հայաստանի պնդումները։ Նոյեմբերի 11 նամակում ներկայացված մեջբերման ավարտում Ադրբեջանը պնդել է նաև, որ բաց է և պատրաստ բանակցել։
Դատարանի կարծիքով Ռխվկի կոնկրետ հղումները ցույց են տալիս, որ այս նամակագրության խնդրո առարկան վերաբերել է այդ կոնվենցիայի խնդրո առարկային։ Դատարանը նկատում է, որ հաջորդ ամիսների ընթացքում կողմերը մի քանի գրավոր նամակագրություններ են ունեցել և 2 փուլով վիրտուալ հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկել են ենթադրյալ հարցերը»։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Հիշեցնենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան